ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Օլանդն ու Պուտինը Երևանում քննարկելու են նաև ՄԱԿ ԱԽ բանաձևը

Օլանդն ու Պուտինը Երևանում քննարկելու են նաև ՄԱԿ ԱԽ բանաձևը
24.04.2015 | 13:51

Միջերկրական ծովով դեպի Եվրոպա ապօրինի ներգաղթյալ տեղափոխող նավերի գրավման և ոչնչացման՝ ԵՄ ծրագրված գործողությունը կարող է իրականացվել միայն միջազգային իրավունքի շրջանակներում, այսինքն՝ ՄԱԿ ԱԽ բանաձևի հիման վրա՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
«Անհրաժեշտ է համոզել Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, մասնավորապես մշտական անդամներին։ Այս գիշեր ես ուղևորվում եմ Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Հանդիպելու եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մենք բազում թեմաներ ենք քննարկելու, դուք դրանք գիտեք, և ես նրան պատմելու եմ, թե ինչ է Եվրոպան մտադիր ներկայացնել Անվտանգության խորհրդին»,- ասել է Օլանդը երեկ՝ ապրիլի 23-ի երեկոյան Բրյուսելում կայացած ասուլիսում:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ